«Բորնմուտն» իր կայքում հայտնել է, որ երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլայի հետ։
Մարզչի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար։
Իրաոլան թիմը գլխավորել է անցած ամառ: Այս ընթացքում ակումբը Իրաոլայի գլխավորությամբ անցկացրել է 43 հանդիպում՝ տանելով 17 հաղթանակ, գրանցելով 9 ոչ-ոքի և 17 պարտություն։
Թիմն այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Իրաոլան Պրեմիեր լիգայի այն հինգ մարզիչների ցանկում է, ովքեր մրցաշրջանի վերջում հավակնում են ԱՊԼ-ի լավագույն մարզչի մրցանակին:
























































