«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է թիմի ընթացիկ մրցաշրջանի ելույթների մասին։
«Երբ ես թիմում էի, Դեյվիդ Մոյեսի օրոք զբաղեցրինք յոթերորդ տեղը: Այո, ես հիշում եմ, որ Մոյեսը ի վերջո կորցրեց աշխատանքը, բայց նույնիսկ այն ժամանակ այնքան վատ չէր, որքան հիմա»,- Ռունիի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է։
























































