Էրիկ տեն Հագը չի զղջում, որ գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում, որ այստեղ եմ հայտնվել։ Սա հսկայական ակումբ է:
Դուք երբեք չգիտեք, թե ինչ մարտահրավերների եք հանդիպելու, քանի դեռ չեք զբաղվել գործով: Բայց ես ուզում էի այս մարտահրավերը»,- ասել է «Յունայթեդի» մարզիչը։
Հոլանդացի մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականից։ Ակումբի հետ նա նվաճել է միայն Անգլիայի լիգայի գավաթը։
























































