«Մանչեսթեր Սիթին» կարող է դառնալ Անգլիայի բարձրագույն լիգայի՝ ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին թիմը, որը անընդմեջ 4 չեմպիոնական տիտղոս է նվաճել:
«Ոչ ոք դեռ չի՞ հաղթել չորս մրցաշրջան անընդմեջ: Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է այս առաջնությունը:
Կային անհավանական թիմեր՝ 80-ականների «Լիվերպուլը», սըր Ալեքսի «Մանչեսթեր Յունայթեդը», Մոուրինյուի «Չելսին», Վենգերի «Արսենալը», «Նոթինգհեմ Ֆորեստը»՝ երկու եվրագավաթներով և այլն»,- ասել է Գվարդիոլան TNT Sports-ին տված հարցազրույցում։
Անգլիայի առաջնությունում միանշանակ հաղթելու համար «Մանչեսթեր Սիթին» պետք է հաղթի «Տոտենհեմին» և «Վեսթ Հեմին» առաջիկա տուրերում: Եթե Պեպ Գվարդիոլայի թիմը միավորներ կորցնի, ապա ամեն ինչ կախված կլինի «Արսենալի» արդյունքներից։
























































