«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ակնկալում էր, որ թիմի խաղում անկում կլինի նախորդ մրցաշրջանի թրեբլից հետո։
«Մենք մեծ ճնշման տակ ենք, հասկանում ենք, որ եթե ոչ-ոքի խաղանք կամ պարտվենք, ամեն ինչ կավարտվի: Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք յուրաքանչյուր խաղում։
Բայց, ճիշտն ասած, ես չէի սպասում, որ մենք այս դիրքում կլինենք անցյալ տարվա թրեբլից հետո: Կարծում էի, որ անկում կունենանք, բայց պարզվեց, որ լրիվ հակառակն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում (4-0) հաղթել է «Ֆուլհեմին»։