Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ խաղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի գոլային փոխանցումը Յոշկո Գվարդիոլին դարձավ բելգիացու համար 111-րդն այս առաջնությունում։
Այսպիսով, կիսապաշտպանը գոլային փոխանցումների քանակով հավասարվեց Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին։
Այս ցուցանիշով նրանք ներկայումս զբաղեցնում են երկրորդ տեղն Անգլիայի առաջնությունում՝ զիջելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզին, ով դարձել է 162 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։
























































