«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Mirror-ը, «Լեսթերը» դեռ չի առաջարկել 37-ամյա անգլիացուն նոր պայմանագիր, իսկ ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։
Նշվում է, որ Վարդիի ծառայություններով հետաքրքրված է «Ռեքսհեմ» ակումբը և արդեն բանակցություններ է սկսել հարձակվողի հետ։ Հիշեցնենք, որ «Լեսթերը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ԱՊԼ-ում։
«Ռեքսհեմը», որի սեփականատերը հոլիվուդյան աստղ Ռայան Ռեյնոլդսն է, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։