«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է ԱՊԼ-ի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է լիգայի պաշտոնական կայքը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում 22-ամյա կիսապաշտպանը դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը մասնակցել է «արիստոկրատների» չորս հանդիպման։
Ապրիլի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար պայքարում էին նաև Բրունո Ֆերնանդեշը (Մանչեսթեր Յունայթեդ), Կայ Հավերցը (Արսենալ), Ժան Ֆիլիպ Մատետան («Քրիսթալ Փելաս») և Ջորդան Պիկֆորդը (Էվերտոն):
Պալմերը դարձավ «Չելսիի» առաջին ֆուտբոլիստը 2018 թվականից ի վեր, ով արժանացավ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
























































