20.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նա ինձ հիշեցնում է երիտասարդ Վինիսիուսին․ Մոուրինյուն նշել է Դիոմանդեի թույլ կողմը

    Իրաոլան խնդրել է Լիվերպուլին գնել Բարսելոնայի աստղին․ գործարքը կարող է կազմել 140 միլիոն եվրո

    Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը

    Նա առանձնահատուկ խաղացող է, լավագույններից մեկըր՝ իր գործում, եթե ոչ՝ լավագույնը. Պեդրին՝ ՊՍԺ-ի խաղացողի մասին

    Չեմպիոնների լիգան. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները

    Աստղաբաշխական աշխատավարձ. հայտնի է, թե նոր պայմանագրով որքան կվաստակի Բելինգհեմը Ռեալում

    ՈւԵՖԱ-ի արտառոց պահանջը․ Բարսելոնան ՊՍԺ-ի դեմ խաղում ստիպված կլինի խաղալ նախորդ մրցաշրջանի մարզահագուստով

    🎥 ԱՊԼ. Տոտենհեմը տանը հաղթեց Քովենթրիին՝ տոնելով մրցաշրջանի առաջին հաղթանակը․ Մեդիսոնն աչքի ընկավ 16 ամիս անց

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նա ինձ հիշեցնում է երիտասարդ Վինիսիուսին․ Մոուրինյուն նշել է Դիոմանդեի թույլ կողմը

            Իրաոլան խնդրել է Լիվերպուլին գնել Բարսելոնայի աստղին․ գործարքը կարող է կազմել 140 միլիոն եվրո

            Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը

            Նա առանձնահատուկ խաղացող է, լավագույններից մեկըր՝ իր գործում, եթե ոչ՝ լավագույնը. Պեդրին՝ ՊՍԺ-ի խաղացողի մասին

            Չեմպիոնների լիգան. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները

            Աստղաբաշխական աշխատավարձ. հայտնի է, թե նոր պայմանագրով որքան կվաստակի Բելինգհեմը Ռեալում

            ՈւԵՖԱ-ի արտառոց պահանջը․ Բարսելոնան ՊՍԺ-ի դեմ խաղում ստիպված կլինի խաղալ նախորդ մրցաշրջանի մարզահագուստով

            🎥 ԱՊԼ. Տոտենհեմը տանը հաղթեց Քովենթրիին՝ տոնելով մրցաշրջանի առաջին հաղթանակը․ Մեդիսոնն աչքի ընկավ 16 ամիս անց

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Սիրո մայրաքաղաքի հակառակ կողմը. 4 լուրջ խնդիր, որոնք պետք է լուծի Փարիզն ՕԽ-ից առաջ

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, Թոփ, ԾԱՆՐԱՄԱՐՏ, Հեղինակային, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
                  07.05.24 / 15:40
                  0
                  PARIS, FRANCE, AUGUST 8. 2022: Summer olympic game Paris 2024 black background. Official logo of SOG 2024 in Paris on white blanket with dark City in night. Black edit space, sport event

                  PARIS, FRANCE, AUGUST 8. 2022: Summer olympic game Paris 2024 black background. Official logo of SOG 2024 in Paris on white blanket with dark City in night. Black edit space, sport event

                  2024-ը նահանջ տարի է։ Շուտով ամառ է գալիս։ Ի՞նչ է սա նշանակում։ Մարզասեր հասարակության համար նահանջ տարին նշանակում է միանգամից 2 սուպեր իրադարձություն, որը կյանքով կլցնի իր շոգ ամառը։ Նախ Գերմանիայում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, իսկ Փարիզը կընդունի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը։ Բնականաբար, այս ստուգատեսներին սպասում են միլիոնավոր երկրպագուներ, ուստի դրանց անցկացման պատասխանատվությունը հսկայական է։

                  Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ոչ միայն ապահովում են մեր մարզական առօրյան, այլև բախվում են արտաքին բազմաթիվ խոչընդոտների։ Հիշենք Սոչի-2014-ի ամենատարածված խնդիրները՝ թափառող շներն ու բնապահպանական աղետը, կամ «Զիկա» համաճարակը՝ Ռիո-2016-ին։ Այլ մանր-մունր խնդիրներ ևս եղել են։ Նման իրավիճակում է հայտնվել նաև Փարիզը։ Ի՞նչ սպասել Եվրոպայի սիրո մայրաքաղաքից՝ աշխարհի ամենագլխավոր մարզական ստուգատեսի ընդունելու տեսանկյունից, և ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել։

                  Անվտանգության հիմնախնդիր

                  Նախ, անվտանգության հարցով անցնենք։ Սա խնդիր է, որին հանդիպում է նման կարգի մրցաշար կամ մարզական միջոցառում հյուրընկալող ցանկացած երկիր կամ մայրաքաղաք։ Ասում են՝ Փարիզը պատրաստվում է աշխարհին մատուցել բոլոր ժամանակների ամենաշքեղ բացումը և դառնալ առաջին քաղաքը, որը ՕԽ բացումը կհանի ստադիոնի սահմաններից դուրս։ Բացումը կկայանա Սենա գետի վրա։ ՄՕԿ-ը և Փարիզ-2024-ի կազմակերպիչները խոստանում են նմանը չունեցող և, ամենակարևորը, հասանելի շոու։ Թղթի վրա, իհարկե, ամեն ինչ շատ գեղեցիկ է երևում՝ գետի երկայնքով շքերթը կձգվի 6 կմ, տրիբունաներ կտեղադրվեն թմբերի ու կամուրջների վրա, իսկ երթուղին կանցնի Փարիզի տեսարժան վայրերով։ Տոմսեր կարելի է գնել հատուկ ժամանակավոր տրիբունաների համար։ Իսկ հիմա ուշադրություն՝ արարողությունն առաջին անգամ անվճար է լինելու. բարձր թմբերի վրա մուտքը բաց կլինի բոլորի համար։ Բայց նման հասանելիությունն ունի լուրջ հակափաստարկ – անվտանգության ապահովման հարցը։

                  Մարտի վերջին Ֆրանսիան 46 երկրի խնդրել է օգնել կազմակերպել ՕԽ անվտանգությունը։ Խաղերի ժամանակ Փարիզ կգա ավելի քան 2000 օտարերկրյա ոստիկան։ Ավելի քան 500 կինոլոգներ են հրավիրվել ստուգելու երկաթուղային կայարանները, օդանավակայանները, հյուրանոցները և երկրպագուների գոտիները: Ներգրավվելու են հեծյալ պարեկներ, ականազերծման և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասնագետներ։ Բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ սկզբունքորեն անհնար է ապահովել 100% անվտանգություն։

                  «Կյանքում երբեք հնարավոր չէ բացառել ռիսկը: Ով կասի՝ ռիսկ չկա, իմացեք՝ ստում է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դա կանխենք։ Կարծում եմ՝ շուտով կարող եմ ձեզ ասել՝ «Այո, մենք պատրաստ կլինենք ընդունել ու անցկացնել պատմության ամենաշքեղ Օլիմպիական խաղերը», — Մակրոնի խոսքը փոխանցում է Figaro-ն։

                  Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ֆրանսիական հետախուզական ծառայությունների մտավախությունն ավելի է սրվել։ Հետախուզությունը մտահոգված է երկրում զանգվածային ահաբեկչության հնարավոր վերադարձով։ Իսկ Սենայի վրա բացումն անցկացնելու տարբերակը շատ ռիսկային էր թվում։ Նույնիսկ այնքան, որ կազմակերպիչներին առաջարկ եղավ վերանայել արարողության սցենարը։ Առայժմ ոչ մի փոփոխություն չի հայտարարվել, և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը կարծում է, որ ֆրանսիացիները մի ձև «գլուխ կհանեն»։

                  «Ֆրանսիական իշխանությունների շատ մանրակրկիտ, պրոֆեսիոնալ մոտեցումը մեզ վստահություն է տալիս, որ մենք կկարողանանք բացման արարողություն կազմակերպել, որը խորհրդանշական և անմոռանալի կլինի մարզիկների համար: Եվ բոլորն ապահով կլինեն», — ասել է Բախը։ Չնայած այս ամենին, բացման արարողության փորձը հետաձգվել է մեկուկես ամսով, բայց պատճառն այլ է՝ Սենայի ջրի մակարդակն է բարձրացել։ Դրա պատճառով նույնսիկ ներգաղթածներին են ցրել կամուրջների տակից։

                  Բայց անվտանգությունը միայն բացման արարողությանը չէ, որ վերաբերվում է, որովհետև այս ընթացքում ահագին «հետաքրքիր» դեպքեր էլ են տեղի ունեցել։ Օրինակ, կազմկոմիտեի ներկայացուցիչներն արդեն երկու անգամ կորցրել են կարևոր տվյալներ։ Փետրվարին Փարիզի քաղաքապետարանի աշխատակցից գողացել են պայուսակ, որում եղել է Օլիմպիական խաղերի անվտանգության պլաններով նոութբուք և գաղտնի տեղեկություններով երկու կրիչ:

                  Անցյալ շաբաթ էլ ստուգատեսի լոգիստիկայի համակարգողներից մեկից գողացել էին նոութբուքը և աշխատանքային ID-ն։ Համակարգչում հասանելի է եղել Օլիմպիական խաղերի վերաբերյալ գաղտնի տվյալներ՝ դրանք կապված են օլիմպավանի անվտանգության ծրագրերի հետ, որը տեղակայված է լինելու Լիլից հարավ-արևելք գտնվող Վիլնյով-դ’Ասկ կոմունայում: Բնականաբար, մուտքը սերվեր անմիջապես արգելափակվեց:

                  Սենա = Զանգու՞

                  Ժամանակին՝ մասնավորապես 90-ականների սկզբին, երբ Երևանում մութ ու ցուրտ տարիներ էին, երեխաները մտնում էին Զանգու կամ Գետառ գետերը, լողում, զվարճանում էին, հետո 2 շաբաթ հիվանդանոցից տուն չէին գալիս տարբեր հիվանդությունների պատճառով, դեռ մի բան էլ մեծ ու կլոր աչքեր էին անում, թե բա «բայց ինչու՞ ընկանք հիվանդանոցի դռները»։ Փարիզի իշխանություններն արդեն բառի ուղիղ և փոխաբերական իմաստով 100 տարի առաջ այս խնդիրը «հենց բնի մեջ» խեղդել են՝ արգելելով քաղաքացիների մուտքը գետ 1923 թվականից՝ աղիքային ցուպիկների և այլ վարակների պատճառով։ Խաղերի մեկնարկին ընդառաջ ասել էին, որ Սենը մաքրելու են, քանի որ այստեղ պետք է անցկացվեն եռամարտի ու բաց ջրում լողի մրցումներ։

                  «Ձեզ հաստատ դուր չեն գա մեր հետազոտությունները» կարգախոսով հանդես է եկել Surfrider Foundation բնապահպանական կազմակերպությունը։ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտն անցկացրած նրանց փորձաքննությունները ցույց են տվել, որ ջրի որակը դեռ չի համապատասխանում լողի համար առաջարկվող չափանիշներին: Չնայած դրան, փողկապներով մի շարք կարևոր մարդիկ, օրինակ՝ նույն Մակրոնն ու Բախը հայտարարել են, որ պատրաստ են մտնել Սենա։ Որպեսզի ձեզ համար պարզ լինի հավանականության աստիճանը, նշենք, որ Ժակ Շիրակը, քաղաքապետ եղած ժամանակ, հեռավոր 1990 թվականին հայտարարել է, որ պատրաստ է մտնել Սենա գետը 3 տարի անց, բայց խոստումն այդպես էլ չի կատարել։

                  Փայտոջիլների գրոհ 

                  Փարիզը կանգնած է ևս մեկ փորձանքի առաջ։ Աշնանը Փարիզի բնակիչներն ու հյուրերը դժգոհում էին փայտոջիլների ներխուժումից: Անկողնային այս միջատների հետազոտության և վերահսկման ազգային ինստիտուտն (INELP) ասում է, որ Ֆրանսիայում վարակման մակարդակն ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, բայց դեռևս կառավարելի է: Հիմնական պատճառը զբոսաշրջիկների հսկայական հոսքն է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ այն միայն կուժեղանա ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, իշխանությունները վստահ են, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Գուցե հնարավոր լինի փայտոջլիների գրոհից, բայց միջատների մասին մեմից ազատվել այլեւս հնարավոր չէր։ Charlie Hebdo ամսագիրը նույնպես հրապարակել է Օլիմպիական խաղի «խորհրդանիշների» ծաղրանկար:

                  Մեկ այլ խնդիր է դենգե տենդը, որը նույնպես կապված է ներգաղթյալների մեծ հոսքի հետ։ 2024 թվականի սկզբից գրանցվել է այս համաճարակի 1679 դեպք երկրի եվրոպական հատվածում։ Ընդ որում, 2023 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է նման 131 դեպք։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ դրանց մեծ մասը Ֆրանսիա է մտել Գվադելուպայից և Մարտինիկիից, որտեղ համաճարակը տարածված է։ Սակայն Ֆրանսիայի առողջապահական ծառայությունը վստահեցրել է, որ Օլիմպիական խաղերից առաջ իրենք պատրաստ են վարակիչ հիվանդությունների հնարավոր սպառնալիքների դեմն առնելուն։

                  Փարիզը ոչ միայն Օլիմպիական, այլև ցույցերի մայրաքաղաքն է

                  Քաղաքային իշխանություններն առաջիկա ամռանը ստիպված են լինելու պայքարել ոչ միայն համաճարակների, փայտոջիլների, գետի աղտոտվածության, ահաբեկչության, այլև ցուցարարների դեմ։ Բոլորը գիտեն, որ Փարիզն աշխարհի «ամենացույցասեր» քաղաքներից է։ Օլիմպիական խաղերից առաջ դժվար ինչ-որ բան փոխվի։ Հակառակը՝ խաղերի անցկացումը ևս մեկ առիթ է ցուցարարների համար՝ դուրս գալ փողոց և պահանջել իրենց իրավունքների պաշտպանությունը։ Գործադուլը սկսվել է ապրիլի կեսերից և կտևի մինչև սեպտեմբերի կեսերը, ուստի այն կազդի ոչ միայն Օլիմպիական, այլ նաև Պարալիմպիկ խաղերի վրա։

                  Ումի՞ց սպասել բողոքի ակցիաներ.

                  Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունն արդեն ներկայացրել է գործադուլի «թիզերը»։ Բողոքի ցույցերը կընդգրկեն առողջապահության, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ​​ծառայողների ոլորտները․ «Երկարատև աշխատանքային պայմանագիր, խաղերի հետևանքով առաջացած մասնագիտական ​​սահմանափակումների համար աշխատավարձի փոխհատուցում, արձակուրդի իրավունքներ և հեռավար աշխատանքի անցնելու հնարավորություն»:

                  Միևնույն ժամամակ, գործադուլ են անում նաև աղբահանները։ Նրանք պահանջում են ամսական լրացուցիչ 400 եվրո, ինչպես նաև 1900 եվրո մեկանգամյա բոնուս նրանց համար, ովքեր հերթապահելու են Օլիմպիական խաղերի ժամանակ։ Նրանց դժգոհությունը տեղին է։ Տեսեք՝ քաղաքային ոստիկանությունը հավելավճար է ստանալու, նրանց գործատուն նույն մարմինն է։ Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատակիցների մի խմբի համար ծանրաբեռնվածությունը լուրջ է, մյուս խմբի համար՝ ոչ։

                  Դժգոհություն են հայտնում նաև հասարակական տրանսպորտի աշխատողները՝  դժգոհելով ցածր աշխատավարձից և աշխատանքային ծանր պայմաններից։ Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային համակարգը պատրաստ չէ Օլիմպիական խաղերի ժամանակ զբոսաշրջիկների հոսքին։ Հատկապես ծանր է լինելու մետրոյի կյանքը՝ խաղերից մեկ շաբաթ առաջ անվտանգության նկատառումներից ելնելով կփակվի 15 կայարան։ Բացումից հետո խոստանում են վերսկսել աշխատանքը։

                  Իրավիճակը կարող էին փրկել տաքսու վարորդները։ Բայց նրանք ևս ծրագրում են գործադուլ՝ Օլիմպիական խաղերի ժամանակ նրանց արգելվելու է երթևեկել հատուկ գծով, թեև դա կարող էր բեռնաթափել հասարակական տրանսպորտի աշխատանքը: Այնպես որ, տուրիստները հնարավորություն չեն ունենա լսելու տաքսիստների պատմությունները «Ռուսաստանում, օրինակ՝ Պսկովում, ունեցած լուրջ բիզնեսների մասին»։

                  Խաղերն ընդունող երկրները հաճախ են բախվում այն ​​փաստի հետ, որ տեղի բնակիչները դեմ են մրցաշարին։ Փարիզում, օրինակ, մարդիկ այրում էին Օլիմպիական խորհրդանիշները՝ օղակները։ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնության և Ռիո-2016-ի անցկացման ընթացքում տեղի բնակիչները փորձում էին ի լուր աշխարհի հայտնել, որ Բրազիլիան կազմակերպել է «խրախճանք  ժանտախտի» ժամանակ։ Ֆրանսիայում իրավիճակն այդքան վատ չէ, բայց անապահովների թիվը նույնպես զգալի է, և դա ակներև է լինելու ՕԽ ժամանակ։ Բայց Փարիզը ցուցարարների հետ աշխատելու «հարուստ փորձ» ունի:

                  Արդյո՞ք այս բոլոր գործոնները կդառնան խաղերի անցկացման գլխավոր թշնամիները։ Կիմանանք շուտով. Փարիզի Օլիմպիական խաղերը սկսվում են հուլիսի 26-ին։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: Էմանուել ՄակրունՓարիզ-2024Օլիմպիական խաղերֆրանսիա
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 ՊՍԺ-ն առաջին հաղթանակը տոնեց Լիգա 1-ի այս մրցաշրջանում

                  14.09.26

                  🎥 Մբապեի գոլն ու Անչելոտիի թիմի հաղթանակը․ Լիլը գլխավորեց մրցաշարային աղյուսակը

                  13.09.26

                  ՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում

                  08.09.26

                  🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

                  07.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Նա ինձ հիշեցնում է երիտասարդ Վինիսիուսին․ Մոուրինյուն նշել է Դիոմանդեի թույլ կողմը

                  16:13 / 20.10.26

                  Իրաոլան խնդրել է Լիվերպուլին գնել Բարսելոնայի աստղին․ գործարքը կարող է կազմել 140 միլիոն եվրո

                  15:16 / 20.10.26

                  Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը

                  14:14 / 20.10.26

                  Նա առանձնահատուկ խաղացող է, լավագույններից մեկըր՝ իր գործում, եթե ոչ՝ լավագույնը. Պեդրին՝ ՊՍԺ-ի խաղացողի մասին

                  13:18 / 20.10.26

                  Չեմպիոնների լիգան. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները

                  12:15 / 20.10.26

                  Աստղաբաշխական աշխատավարձ. հայտնի է, թե նոր պայմանագրով որքան կվաստակի Բելինգհեմը Ռեալում

                  11:13 / 20.10.26

                  ՈւԵՖԱ-ի արտառոց պահանջը․ Բարսելոնան ՊՍԺ-ի դեմ խաղում ստիպված կլինի խաղալ նախորդ մրցաշրջանի մարզահագուստով

                  10:10 / 20.10.26

                  🎥 ԱՊԼ. Տոտենհեմը տանը հաղթեց Քովենթրիին՝ տոնելով մրցաշրջանի առաջին հաղթանակը․ Մեդիսոնն աչքի ընկավ 16 ամիս անց

                  00:58 / 20.10.26

                  Դու լավագույնն ես. Դիոմանդեն դիմել է Ռեալի թիմակցին

                  00:10 / 20.10.26

                  Նա աշխարհի լավագույններից մեկն է, բայց ես նրանից չեմ վախենում․ Վիտինյան՝ կատալոնացիների աստղի մասին

                  23:40 / 19.10.26

                  Մենք կխաղանք վերջին երկու տարվա աշխարհի լավագույն թիմի դեմ․ Ֆլիկը՝ սպասվող սուպերդիմակայության ու Էնրիկեի մասին

                  23:10 / 19.10.26

                  Պաշտոնական․ Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար

                  22:35 / 19.10.26

                  Եվրոպայի չեմպիոններ, թիմային մեդալներ և տիտղոսներ. ինչպես Հայաստանը եզրափակեց ծանրամարտի երիտասարդների ու Մ-23 ԵԱ-ն

                  22:10 / 19.10.26

                  Յամալը հիանալի է, բայց ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ․ Էնրիկե

                  21:40 / 19.10.26

                  Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին

                  21:15 / 19.10.26

                  Սա արվե՞ց նրա համար, որ Բարսելոնայի դեմ խաղին նրանք չմոտենան 9 միավորի տարբերությա՞մբ․ Սևիլյայի մարզչի աղմկահարույց հայտարարությունը

                  20:40 / 19.10.26

                  Դա կարմիր քարտ էր. նախկին մրցավարը մատնանշել է Ռեալի օգտին թույլ տրված սխալը

                  20:10 / 19.10.26

                  Վան Դայկը՝ իսպանական գրանդի նշանառության տակ

                  19:10 / 19.10.26

                  Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ

                  18:20 / 19.10.26

                  Տոտենհեմի ֆուտբոլիստը նախագահի թեկնածուին մեղադրում է սեփական կղզին խլելու մեջ

                  17:20 / 19.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.