Իսպանական «Էսպանյոլի» կիսապաշտպան Վու Լեյը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին գրում է sport.es-ը։
Հատկանշական է, որ Վու Լեյը առաջին մարզիկն է Չինաստանից, որը վարակվում է կորոնավիրուսով։
Հայտնի է, որ բացի Վու Լեյից կորոնավիրուսով «Էսպանյոլում» վարակվել է նաև ուրուգվայցի պաշտպան Լեանդրո Կաբրերան։
Մարտի 17-ին «Էսպանյոլը» հայտարարեց կորոնավիրուսի վեց դեպքի մասին, որոնք հաստատվել էին ակումբի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի շրջանում։