5.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

    🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

    Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

    Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

    Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

    Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

    Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

    Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

            🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

            Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

            Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

            Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

            Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

            Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

            Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մրցավարական աղմկոտ որոշումներ, չեմպիոնական պայքար, Միրանյան. ՀՊԼ 28-րդ տուրի հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, ԱՅԼ, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  15.04.24 / 14:44
                  0

                  ID Bank Պրեմիեր Լիգայում անցյալում մնաց 28-րդ տուրը։ Մրցաշրջանի ավարտին գնալով ավելի քիչ տուր է մնում, սակայն խաղից խաղ չեմպիոնական պայքարն է՛լ ավելի է սրվում։ Յուրաքանչյուր հանդիպում և միավոր ունի կենսական նշանակություն։ Ոսկե մեդալների համար մրցավազքին մասնակցում է 3 թիմ։ Ասել, թե մնացածը զուտ դիտորդ են, ճիշտ չի լինի։ Միևնույն ժամանակ հենց մյուս թիմերի տրամադրվածությունից է կախված՝ ով կդառնա Հայաստանի այս տարվա չեմպիոն։ Իսկ եթե հաշվի առնենք, որ առաջատար եռյակից դուրս գտնվող թիմերը հիշեցնում են կամակոր երեխաների ու ամեն պահի կարող են փոխել իրենց տրամադրությունը, ապա չեմպիոնական ինտրիգը կպահպանվի, գուցե, մինչև վերջին տուրը։

                   

                  Անկոտրում «Վանը», համառ «Նոան» ու էլի Միրանյանը

                  Չարենցավան եկող ցանկացած թիմ գիտակցում է, որ այնտեղ իրեն հեշտ չի լինելու։ Այս առիթով ՀՖՖ-ում մտածելու տեղ իսկապես ունեն. մարզային ֆուտբոլի զարգացումը կարող է լրացուցիչ ինտրիգ հաղորդել առաջնությանը։ «Վանի» և «Նոայի» ֆինանսական հնարավորությունները, իհարկե, նույն հարթության մեջ չեն, սակայն հոգեբանական գործոնը ֆուտբոլում ունի նույնքան կարևոր նշանակություն, որքան գումարը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել «Վանի» հրաշալի խաղը առաջնության առաջատարի հետ առաջին կեսում։ Տանտերերը նույնիսկ գոլ խփեցին (թեպետ բացահայտ խաղից դուրս վիճակից), մի անգամ էլ անհույս իրավիճակում փրկեց Օգնյեն Չանչարևիչը։ Առաջին կեսում «Նոան», կարծես, դաշտ դուրս չէր եկել, ավելին՝ Չարենցավան էլ չէր հասել։

                  Երկրորդ կեսում պատկերը, գործնականում, չփոխվեց։ Էլի գրոհում էր «Վանը», «Նոան» կամ չէր կարողանում պատասխանել, կամ էլ զուտ հարմար պահի էր սպասում։ Բայց խաղի այս հատվածում երկու անգամ գործի մեջ մտավ մրցավարական անձնակազմը։ Նախ 47-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Վանի» դարպասին՝ Գոռ Մանվելյանի նկատմամբ խախտման համար, սակայն մի քանի րոպե VAR-ի մոնիտորին ուշադիր նայելուց հետո փոխեց որոշումն ու չեղարկեց 11-մետրանոցը։ 64-րդ րոպեին չարենցավանցիները կարողացան բացել հաշիվը. դիպուկ հարվածով աչքի ընկավ Քրիստոֆեր Բոնիֆեյսը։ Բայց այս անգամ էլ լուսատախտակին վառված հաշիվը չփոխվեց, քանի որ մրցավարական անձնակազմը Ֆանյե Տուրեի մոտ փոխանցման պահին արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Նման իրավիճակում ոչ բոլոր մրցավարները նման որոշում կկայացնեին։ Խաղի տրամաբանությամբ «Վանն» առնվազն իր 1 միավորը վաստակել էր, սակայն ֆուտբոլը, երբեմն, տրամաբանությունից զուրկ սպորտ է։ 90 րոպե «Վանը» գերազանց ֆուտբոլ խաղաց, մրցակցին ոչ մի շանս չտվեց, բայց մրցավարի ավելացված հենց առաջին րոպեին հենակետայինները մոռացան իրենց պարտականությունները, առանց հսկողության թողեցին Արթուր Միրանյանին, որը շքեղ հարվածով խփեց «Նոայի» հաղթական գնդակը և ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 1-0։

                  «Փյունիկը» դեռ ոտքի վրա է, «Ալաշկերտն» էլ աշխատում է Stand by ռեժիմով

                  Եղիշե Մելիքյանը գավաթի կիսաեզրափակիչում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո ևս մեկ անգամ հաստատեց, որ թիմում տիրող ճգնաժամը շատ լուրջ է, սակայն իր թիմը շարունակելու է պայքարը ոսկե մեդալների համար՝ անկախ ամեն ինչից։ 28-րդ տուրում «նռնագույններին» հյուրընկալվել էր Վահե Գևորգյանի «Ալաշկերտը»։ «Դեղինները» թեպետ մրցաշարային խնդիրներ չեն լուծում ու այդ տեսանկյունից չունեն մոտիվացիա, բայց Վահե Գևորգյանի հետ առանց մոտիվացիա նույն թիմում գոյատևելը անհնար է։ «Ջունիոր Սպորտ» ստադիոնում կայացած խաղի մեկնարկը դարձավ վճռորոշ։ Առաջին 15 րոպեների ընթացքում «Ալաշկերտը» ավանդույթի համաձայն ուժեղ էր։ Դրվագներից մեկում Ջոնել Դեսիրեն շատ մոտ էր արդյունքի հասնելուն, սակայն ինչպես այդ, այնպես էլ հաջորդ դրվագում գերազանց խաղաց Ստան Բուչնևը։ Իսկ հետո եկավ «Փյունիկի» հերթը։ Նորից ու նորից փայլեց Հովհաննես Հարությունյանը։ «Փյունիկի» ավագը աննկատ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ մտած Գոնսալվեշին, որն էլ բացեց հաշիվը։ 27-րդ րոպեին Մելիքյանի թիմը օրինակելի հակագրոհ կազմակերպեց և սրընթաց հասավ մրցակցի տուգանային։ Յուսուֆ Օտուբանջոն հարվածային դիրք դուրս բերեց Լուկա Յուրիչիչին, վերջինս էլ սուր անկյունից դիպուկ գտնվեց։ Մինչև ընդմիջում հյուրերը փորձեցին գոնե 1 գնդակ հետ բերել, սակայն նրանց բոլոր փորձերը ձախողվեցին։

                  Երկրորդ կեսի մեկնարկում ամեն ինչ ավելի վատացավ «Ալաշկերտի» համար։ Անկյունայինի խաղարկման ժամանակ գնդակը դիպավ «Ալաշկերտի» ֆուտբոլիստի ձեռքին։ Գլխավոր մրցավարը VAR-ի միջնորդությամբ 11 մետրանոց նշանակեց, որը սակայն Հովհաննես Հարությունյանն անհաջող իրացրեց՝ Անատոլի Այվազովը վստահորեն որսաց գնդակը։ Երբ «Փյունիկը» չկարողացավ էլ ավելի մեծացնել իր առավելությունը, «Ալաշկերտը» նետվեց առաջ ու մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն կա՛մ հարվածները բարձր էին ստացվում, կա՛մ էլ փրկում էր Բուչնևը։ Ի վերջո, Վահե Գևորգյանի տղաներին 1 գնդակ հետ բերել հաջողվեց։ Կովալենկոյի հետ պայքարում վստահ հարված կատարեց դրանից 2 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Անան Մենսան։ Հանդիպման հանգուցալուծումը կարող էր էպիկ լինել, եթե մրցավարի ավելացված 7-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը տուգանայինի մատույցներից դիպուկ հարվածեր։ «Փյունիկը» հաղթեց 2-1 հաշվով և դե յուրե շարունակում է պայքարը չեմպիոնության համար, բայց դե ֆակտո, խաղից խաղ ավելի է դժվարանում 3 միավոր վաստակելը։

                  «Արարատյան» դերբիում ուժեղ էր Վարդան Մինասյանը

                  Ավանի ակադեմիայում նախատեսված «Արարատյան» դերբին խոստանում էր թեժ պայքար, քանի որ «Արարատը» դեռևս չի կորցրել հույսը քառյակում հայտնվելու համար, իսկ «Արարատ-Արմենիան» պետք է ամեն գնով հաղթի բոլոր հանդիպումներն ու սպասի մրցակիցների սայթաքումներին, որպեսզի մինչև վերջ մնա չեմպիոնական մրցավազքում։ «Արարատի» հետ տնային խաղում «Արմենիան» շատ լավ ու վստահ տեսք ուներ։ Ինչպես և միշտ, Վարդան Մինասյանի թիմի գլխավոր գործող անձը Տենտոն Յենեն էր. թիմակիցների բոլոր փոխանցումները նրա ուղղությամբ էին գալիս, բայց ամեն անգամ Տիագու Գոմեշը փրկում էր «Արարատին»։ Հյուրերն ամբողջ առաջին կեսում պասիվ էին ու հիմնականում պաշտպանվում էին, բայց հենց նրանց հաջողվեց առաջինը դառնալ գոլի հեղինակ։ Արթուր Գրիգորյանի փոխանցմանը տուգանային հրապարակ փորձեցին միջամտել թիմակիցներն ու մրցակիցները։ Նրանցից ոչ ոք գնդակին չդիպավ և հայտնվեց անշարժացած Արսեն Բեգլարյանի դարպասում։

                  Երկրորդ կեսում զայրացած Վարդան Մինասյանը եռակի փոփոխություն կատարեց՝ դաշտ դուրս բերելով Ալվին Թերային, Ալեմաոյին ու Արթուր Սերոբյանին։ Փոխարինումներն ամիջապես տվեցին արդյունք՝ «Արարատ-Արմենիան» սկսեց խեղդել մրցակցին անթիվ-անհամար գրոհներով։ «Արարատին» մնում էր միայն դիմանալ ու պահպանել հաղթական հաշիվը։ Բայց առաջնության գարնանային առաջին հատվածի քիմիան այլևս չկա, և պաշտպանությունում սխալներն ակնառու են։ 59-րդ րոպեին «Արարատն» անզգույշ պաշտպանվեց սեփական տուգանայինում, գնդակը դիպավ Վոլոդյա Սամսոնյանի ձեռքին, և գլխավոր մրցավարը VAR-ի միջնորդությամբ նշանակեց 11-մետրանոց հարված։ Նշակետից գոլային սեփական երաշտն ընդհատեց Մոհամեդ Յատտարան։ Գոլ խփելուց հետո «Արմենիան» եռապատկեց ճնշումը, գրոհների տեղատարափը չդադարեց մինչև 87-րդ րոպեն, երբ փոխարինման մտած Ալվին Թերայի փոխանցումից հետո Ալեքսիս Ռոդրիգեսը խփեց իր թիմի հաղթական գնդակը։ Մրցավարի ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիան» դուրս եկավ շատ սուր հակագրոհի, որն ավարտվեց Ջոնաթան Դուարտեի դիպուկ հարվածով, սակայն գրոհը սկսելու պահին Յատտարան կանոնները խախտել էր Արթուր Գրիգորյանի հետ պայքարում, և մրցավարական անձնակազմը միանգամայն գրագետ որոշում կայացրին ու գոլը չեղարկեցին։ Այդպիսով, «Դերբի դելլ’Արարատում» ուժեղ էր «Արմենիան»՝ 2-1։

                  Վալիդոլի չարաշահում՝ «Ուրարտու» — ԲԿՄԱ խաղում

                  Հանդիպման մեկնարկում շատ ակտիվ էր «Ուրարտուն»: Առաջին 10 րոպեների ընթացքում տանտերերը շատ մոտ էին հաշիվը բացելուն: Նախ 4-րդ րոպեին Նիկոլայ Պրուդնիկովի հարվածը թույլ ստացվեց, 11-րդ րոպեին Եվհենի Ցիմբալյուկը գլխի հարվածով փորձեց գրավել մրցակցի դարպասը, բայց գնդակը մի փոքր բարձր ընթացավ: Մրցակիցը պարբերաբար դուրս էր գալիս բարձր պրեսինգի և ճնշում էր «Ուրարտուի» տղաներին: 20-րդ րոպեին բանակայիններն այդպես ստիպեցին սխալվել Լուքման Գիլմորին: Նրանից խլած գնդակը դարպասն անցկացրեց Արայիկ Էլոյանը, բայց մրցավարները դրվագն ուսումնասիրելուց հետո գոլը չեղարկեցին` արձանագրելով խախտում Գիլմորի հետ պայքարում: 25-րդ րոպեին Ալեքսանդր Դոլգովը մնաց մեն-մենակ Գոռ Մատինյանի հետ, փոխանցեց Պրուդնիկովին, ռուս հարձակվողը չկողմնորոշվեց, և մրցակիցը խլեց գնդակը: Եվս 5 րոպե անց հարվածային դիրք դուրս եկավ Գևորգ Տարախչյանը, բայց նրա հեռահար հարվածը մի փոքր շեղ ստացվեց: 42-րդ րոպեին «Ուրարտուն» ունեցավ ևս մեկ իրական շանս՝ հաշիվը բացելու համար: Արագ հակագրոհի արդյունքում գնդակը հասավ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում կանգնած Լուքման Գիլմորի մոտ: Վերջինս փափուկ հարված կատարեց, բայց Մատինյանը կարողացավ հեռացնել գնդակը անկյունային: Մրցավարի ավելացված ժամանակում նորից գեղեցիկ պահ ունեցավ Պրուդնիկովը, սակայն նրա հարվածից հետո Մատինյանը դարձյալ անառիկ պահեց իր դարպասը` ոտքով հետ մղելով գնդակը: Այդպես էլ դարպասի գրավում առաջին կեսում չեղավ:

                  Երկրորդ կեսի մեկնարկը ավելի հաջող ու վտանգավոր սկսեցին հյուրերը: Հենց նրանց հաջողվեց ստեղծել առաջին սուր պահը: 54-րդ րոպեին Վյաչեսլավ Աֆյանը գրոհի նետեց Գրենիկ Պետրոսյանին, սակայն նրա հարվածից հետո Մելիխովը փրկեց իր թիմին: Շատ չանցած՝ «Ուրարտուն» ուշքի եկավ ու նորից սկսեց ճնշել մրցակցին: 62-րդ րոպեին գերազանց հակագրոհն ավարտվեց փոխարինման դուրս եկած Դրաման Սալուի հարվածով, բայց վերջին պահին պաշտպանը հետ մղեց գնդակը: 70-րդ րոպեին, ի վերջո, ճնշումը պսակվեց հաջողությամբ: Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց մրցակցի մոտ: Թեմուր Ջիկիան ստիպեց նրան կորցնել գնդակը և անարգել գրավեց Մատինյանի դարպասը: 90-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը դուրս եկավ մեն-մենակ Մատինյանի դեմ, սակայն հարվածը լավ չստացվեց: Մրցավարի ավելացված ժամանակում Մարգարյանը ևս մեկ հնարավորություն ձեռքից բաց թողեց` այս անգամ սուր անկյունից բարձր հարվածելով: Հաջորդ իսկ գրոհի ժամանակ հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը կարող էր հանել փոխարինման դուրս եկած Միքայել Միրզոյանը, բայց Մատինյանը հեռացրեց գնդակն անկյունային: 94-րդ րոպեին ԲԿՄԱ-ն կարողացավ հավասարեցնել հաշիվը: Անդրադարձի օգնությամբ գոլի հեղինակ դարձավ Էդիկ Վարդանյանը: Բայց Գունկոյի տղաները ցույց տվեցին նախանձելի կամքի ուժ և հաղթանակի նժարը թեքեցին իրենց կողմը: Մրցավարի ավելացված 7-րդ րոպեին հաղթական գոլն իր նախկին թիմին խփեց Էրիկ Սիմոնյանը՝ 2-1։

                  Սակավագոլ ֆուտբոլ՝ «Վեստ Արմենիայից» և «Շիրակից» 

                  Մարտի 8-ից կերպարանափոխված ու վերազինված «Վեստ Արմենիան» այս ընթացքում հասցրել էր զարմացնել բոլոր, այդ թվում՝ իր երկրպագուներին, գրագետ, հասուն ու և ագրեսիվ ֆուտբոլով։ «Նոայից» կրած պարտությունը նախորդ տուրում դուրս էր ամեն տեսակի տրամաբանությունից, քանի որ մինչև հանդիպման վերջնամասը, ՎԱ-ն շատ լավ տեսք ուներ։ Նույնը կարելի է ասել նաև «Շիրակի» մասին։ Գյումրիի թիմը ուներ մի փոքր վատ տրամադրություն, քանի որ, գավաթի կիսաեզրափակիչում վատ չխաղալով, ճանապարհը զիջել էր «Ուրարտուին»։

                  Երևանյան հանդիպման հենց սկզբից էլ պարզ էր, որ հյուրերն էմոցիոնալ տեսանկյունից սպառված էին։ Չօգնեցին նույնիսկ մեկնարկային կազմում դուրս եկած Մորի Կոնեն ու Լյովա Մրյանը։ «Վեստ Արմենիան» ավելի մեծ ուժերով էր գրոհում, քանի որ խաղում էր 2 ֆուլբեքերով։ Նրանց ենք գումարում հարձակման գծում 3 ֆուտբոլիստի, որոնք միասին մանևրում էին կիսաեզրերում, կստանանք շատ լուրջ հարձակման ներուժ ունեցող թիմ, սակայն առաջին կեսում ոչ Սարգիս Մեթոյանի, ոչ Դրամեի ոչ էլ Տարասենկոյի հարվածները դիպուկ չէին։

                  Երկրորդ խաղակեսում պատկերը բացարձակ չփոխվեց, խաղը մի փոքր պասիվացավ, «Շիրակը» սովորականից շատ սկսեց փակվել պաշտպանությունում ու գրեթե դուրս չէր գալիս հակագրոհի։ Ի վերջո, սեփական դարպասն անառիկ պահել չստացվեց։ 78-րդ րոպեին Ռոբերտ Հակոբյանի օգնությամբ Չիդերա Օպարաոչան խփեց իր թիմի հաղթական գնդակը։ Չնայած, որ 84-րդ րոպեից «Շիրակը» խաղում էր 10 հոգով (վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը), «Վեստ Արմենիան» քանակական առավելություն քամել չկարողացավ ու սահմանափակվեց միայն 1-0 հաշվով հաղթանակով։

                  Մրցաշարային աղյուսակ

                  Ավարտված 28-րդ տուրն ավարտվեց առանց միջադեպերի, սակայն արդյունքներից պարզ դարձավ, որ թիմերից և ոչ մեկի հաղթանակը երաշխավորված չէ։ «Փյունիկը» շարունակում է թուլանալ և հաջորդ տուրում հյուրընկալվելու է «Հանրապետականում» «Արարատին»։ «Արարատ-Արմենիան» տանը ցրտաշունչ Ակադեմիայում քննություն է ընդունելու լավ թափ հավաքած «Ուրարտուից»։ Չեմպիոնության հավակնորդներից մյուսը՝ «Նոան», սեփական հարկի տակ սպասելու է ԲԿՄԱ-ին։ Սպասվում են նաև «Ալաշկերտ» — «Վեստ Արմենիա» և «Շիրակ» — «Վան» հանդիպումները։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #արարատ#արարատ-արմենիա#ուրարտու#վան#վարդան-մինասյան#փյունիկԴմիտրի Գունկոեղիշե-մելիքյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Գունկոն լքել է Հայաստանը և գլխավորել ռուսական ակումբ

                  18.06.25

                  Պիտի միասին հաղթահարենք սա՝ ինչպես նախկինում ենք արել,մենք պայքարելու ենք. Մելիքյան

                  11.04.25

                  Եթե հեռանալ Կրասնոդարից, ապա միայն դեպի բարձրակարգ առաջնություն․ Գունկոն՝ Սպերցյանի մասին

                  07.02.25

                  📸Դմիտրի Գունկոյի կինը Երևանում վթարի է ենթարկվել

                  07.02.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

                  01:11 / 05.06.26

                  🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

                  00:57 / 05.06.26

                  Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

                  00:30 / 05.06.26

                  Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

                  23:48 / 04.06.26

                  Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

                  23:41 / 04.06.26

                  Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

                  23:08 / 04.06.26

                  Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

                  22:37 / 04.06.26

                  Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

                  22:08 / 04.06.26

                  Բարսելոնայի ծրագիրը՝ հաջորդ մարզչի հետ կապված․ ով կփոխարինի Ֆլիկին ապագայում

                  21:45 / 04.06.26

                  Հայտնի է, թե ով է Ռիկելմեի՝ Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուն

                  21:07 / 04.06.26

                  Որքան Ռեալը կվճարի Բենֆիկային՝ Մոուրինյուի պայմանագրի վաղաժամկետ խզման համար

                  20:45 / 04.06.26

                  Վլահովիչի մեկ հարցը զայրացրել է Յուվենտուսի ղեկավարությանը

                  20:08 / 04.06.26

                  ՉԼ-ի ուղեգիր նվաճած ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

                  19:41 / 04.06.26

                  Մոուրինյուն Ռեալի վեց խաղացողի ցույց կտա դռան կողմը․ հայտնի են անունները

                  19:16 / 04.06.26

                  Մանչեսթեր Սիթին մտադիր է դատի տալ Մադրիդի Ռեալի նախագահի թեկնածուին

                  18:10 / 04.06.26

                  Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը կրկին նվազել է․ հայտնի է նոր գինը

                  17:17 / 04.06.26

                  Մոուրինյուն խնդրել է Ռեալին գնել այն ֆուտբոլիստին, որին ժամանակին հեռացրել էր իր թիմից

                  16:14 / 04.06.26

                  Պաշտոնական. Նոան հայտնեց իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին

                  15:08 / 04.06.26

                  Ըստ ամենայնի՝ Կրասնոդարն ընդունել է Էդիկի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը. Սպերցյանի գործակալ

                  14:14 / 04.06.26

                  🎥 Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին

                  13:11 / 04.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Կակայի նախկին կինը բացահայտել է իրականությունն ու հերքել ապահարզանի տարօրինակ պատճառի մասին լուրերը

                  17:25 / 29.05.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Կադրից դուրս. ինչպես Մեսսին, Ռոնալդուն ու Մբապեն դարձան LEGO-ի հերոսներ

                  14:20 / 21.05.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.