«Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը խոսել է Եվրոպա լիգային մասնակցելու իր մոտիվացիայի մասին։ Հինգշաբթի օրը՝ ապրիլի 11-ին, մերսիսայդցիները կանցկացնեն եվրոպական երկրորդ կարևորագույն մրցաշարի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը իտալական «Ատալանտայի» հետ։
«Սա մեծ տիտղոս է, և հաշվի առնելով ամեն ինչ, քանի որ գլխավոր մարզիչը մրցաշրջանից հետո հեռանում է, լավ կլիներ նրան ճանապարհել գավաթով: Որպես խաղացողներ մենք կանենք ամեն ինչ դա անելու համար:
Ցանկանում ենք հնարավորինս շնորհակալություն հայտնել մարզչին, քանի որ նա շատ բան է արել մեզ համար»,- Էլիոթի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։