Պեպ Գվարդիոլան «Ռեալի» դեմ խաղում կրել է ամենահազվագյուտ ժամացույցներից մեկը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին (3:3):
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս խաղում «Սիթիի» գլխավոր մարզիչը կրել է մոտ 1,1 միլիոն ֆունտ արժողությամբ Richard Mille ժամացույց։
Caliber RM27-01-ը նախագծվել է հատուկ թենիսիստ Ռաֆայել Նադալի համար և աշխարհում ամենահազվագյուտներից մեկն է՝ ընդհանուր առմամբ կա մոտ 50 օրինակ: Սա երբևէ ստեղծված ամենաթեթև մեխանիկական ժամացույցն է, որը կշռում է ընդամենը 18,83 գրամ՝ ներառյալ ժապավենը: