ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարձր է գնահատել «Բարսելոնայի» մարտավարությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Իհարկե, ինձ բոլորովին չզարմացրեց Չավիի պլանը. երկար փոխանցումներ՝ հակազդելու մեր պրեսինգին, հատկապես, երբ քո դարպասապահը Տեր Շտեգենն է, իսկ հարձակվողդ՝ Լևանդովսկին»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է Barça Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ զուգահեռաբար ընթացքում խաղում Մադրիդի «Ատլետիկոն» 2։1 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։
























































