«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչ է ասել իր ֆուտբոլիստներին Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպման (3-3) ընդմիջմանը:
«Առջևում երկրորդ խաղակեսի 45 րոպե է, իսկ պատասխան հանդիպման ևս 90 րոպե։ Եթե անկազմակերպ հարձակվենք, մեզ չի հաջողվի գոլ խփել։
Ասացի, որ մենք պետք է շատ ավելի հանգիստ խաղանք, մրցակցին ստիպենք տեղափոխվել եզրեր, հետո կենտրոն, նորից տեղափոխենք եզրեր ու սպասենք, որ Ֆոդենն ու Գվարդիոլան միանան գրոհներին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղում 1-2 հաշվով պարտվելով՝ «Մանչեսթեր Սիթին» երկրորդ խաղակեսում առաջ անցավ հաշվի մեջ՝ 66-րդ րոպեին Ֆոդենի և 71-րդ րոպեին Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։