Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ։ Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։
Այսպիսով, «քաղաքաբնակները» ընթացիկ 2023/2024 մրցաշրջանում մրցաշարի ինը հանդիպումներից յուրաքանչյուրում երեք գոլ խփեցին։
Խմբային փուլում Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է «Ցրվենա Զվեզդային» (3:1 և 3:2), «ՌԲ Լայպցիգին» (3:1 և 3:2) և «Յանգ Բոյսին» (3:1 և 3:0): 1/8 եզրափակչում անգլիական թիմը ուժեղ է գտնվել «Կոպենհագենից» (3-1 և 3-1):
«Ռեալի» հետ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։ Հանդիպումը կկայանա «Էթիհադ» մարզադաշտում։