«Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում։
Հանդիպման 12-րդ րոպեին լոնդոնցիները բացեցին խաղի հաշիվը, սակայն արդեն 18-րդ րոպեին «Բավարիան» պատասխանեց Սերժ Գնաբրիի գոլով, իսկ 32-ին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ․Քեյնը 11 մետրանոց իրացրեց։
Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, այժմ «Տոտենհեմի» նախկին հարձակվողն է ռեկորդակիրն Էմիրեյթսում «Արսենալի» դարպասը խփած գոլերի քանակով:
30-ամյա Հարին գերազանցել է Դիոգո Ժոտային և Ջեյմի Վարդիի ցուցանիշը: