Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Եվրոպական Սուպեր լիգայի նախագծի մասին։
«Դա դե ֆակտո դադարեցվել է։ Այդ մրցակցությունը ոչ մեկին պետք չէ։ Ֆուտբոլն այսքան հզոր է, որովհետև մարդիկ սիրում են այն, և որովհետև յուրաքանչյուրը կարող է երազել բարձրակարգ մրցաշարերում խաղալու մասին: Տեսեք, թե ինչպես է բասկետբոլը ոչնչացրել Եվրալիգան, որն իրականում Սուպերլիգա է։ Մրցույթները պետք է բաց լինեն. Մենք ակումբներին վերադարձնում ենք եկամուտների 93,5%-ը։ Իսկ ՈւԵՖԱ-ն եկամուտների 97%-ը վերադարձնում է ֆուտբոլին։
Բնակչության համեմատությամբ Խորվաթիան աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային երկիրն է: Բայց սա երբեք չէր լինի առանց այն համակարգի, որը մենք ունենք, երբեք չէր լինի, եթե «Դինամոն», «Հայդուկը» կամ «Ռիեկան» չկարողանային խաղալ Չեմպիոնների լիգայում։
Իսկ մեծ ակումբները, այսինքն՝ անհատները, չեն հասկանում, որ նույնիսկ իրենց ակումբները մեծ չէին լինի առանց փոքր երկրներում ֆուտբոլի զարգացման։ Նայեք այն ակումբներին, որոնք պայքարում են Սուպերլիգայում հանդես գալու համար: Նրանք չունեն խաղացողներ իրենց ակադեմիաներից, նրանք ունեն խաղացողներ մեր երկրներից: Ինձ համար Սուպերլիգայի այս գաղափարը բացարձակապես մեռած է և անիմաստ»,- Չեֆերինին մեջբերում է Info Libre-ը՝ Nacional-ին հղում կատարելով:
























































