Երկրպագուները վանկարկել են «Մեսսի, Մեսսի», երբ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշիտանո Ռոնալդուն գնացել է հանդերձարան՝ Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Ալ-Հիլալի» հետ խաղում (1:2) հեռացվելուց հետո: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ խաղի 86-րդ րոպեին Ռոնալդուն ուղիղ կարմիր քարտ էր ստացել մրցակցին արմունկով հարվածելու համար։ Խաղադաշտից հեռացվելուց հետո պորտուգալացին ավագի թևկապը նետել է իր խաղընկերոջ կողմը, մեջքով շրջվել դեպի նա։
Երբ նա հեռացել է խաղադաշտից, ֆուտբոլիստը ծափահարել է մրցավարին և խրախուսել երկրպագուներին անել նույնը: Նշենք, որ «Ալ-Հիլալ»-«Ալ-Նասր» զույգի հաղթողը մրցաշարի եզրափակիչ խաղում կհանդիպի «Ալ-Իթիհադի» հետ, որը 2:1 հաշվով հաղթել է «Ալ-Վահդային»:
























































