Ֆլորենտինո Պերեսն ասել է, որ չգիտի, թե ովքեր են Կիլիան Մբապեն և Ալֆոնսո Դևիսը։
Հինգշաբթի երեկոյան Մադրիդի «Ռեալի» նախագահը, որն այսօր նշում է ծննդյան 77-ամյակը, ավտոկայանատեղիում պատահաբար հանդիպել է մադրիդցիների երկրպագուների խմբին։
Երկրպագուներից մեկը Պերեսին հարցրել է. «Դուք պետք է պայմանագիր կնքեք Դևիսի և Մբապեի հետ: Նրանցով մենք ամեն ինչ կհաղթենք»։
Ի պատասխան՝ «Ռեալի» գլխավոր մարզիչը հարցրել է. «Ո՞վ է Մբապեն: Ո՞վ է Դևիսը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալն» արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հարձակվող Մբապեի հետ, որն ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա, և նաև մոտ է «Բավարիայի» պաշտպան Դևիսի տրանսֆերն իրականացնելուն։