Արգենտինայի ազգային հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստով անձամբ հետաքրքրված է մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Նա պնդում է, որ ակումբը պայմանագիր կնքի խաղացողի հետ:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ ցանկացած արտասահմանյան ակումբ կարող է նրան գնել 12 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայում անցկացրել է 19 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։