Մադրիդի «Ռեալն» ու «Բավարիան» մոտ են համաձայնության գալուն մյունխենցիների պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի հարցում, հայտնում է Cadena SER-ը։
Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբն այժմ կառաջարկի 50 մլն եվրո գումար՝ ներառյալ բոնուսները։ Սկզբում «Ռեալը» 23-ամյա կանադացու տրանսֆերի համար առաջարկել էր 35 միլիոն եվրո, սակայն «Բավարիան» պահանջել է 50 միլիոն։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Ռեալը» պատրաստ չէ մեծ գումար վճարել Դևիսի տրանսֆերի համար և ցանկանում է, որ տրանսֆերի արժեքն «արդար» լինի։
Այս մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։