Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» հետ պատասխան հանդիպման համար ժամանակին կհասցնի վերականգնվել վնասվածքից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է միլանցիների նվազագույն հաղթանակով (1:0):
Աղբյուրի համաձայն՝ «ներքնակների» բժշկական շտաբը լավատեսորեն է տրամադրված Գրիզմանի ապաքինման հարցում։ Ֆրանսիացին կարող է խաղաժամանակ ստանալ այս հանգստյան օրերին՝ «Կադիսի» հետ Լա լիգայի խաղում:
Հիշեցնենք, որ հարձակվողը կոճի վնասվածք էր ստացել «Ինտերի» հետ առաջին խաղում։ Այս վնասվածքն առաջինն էր 32-ամյա խաղացողի համար վերջին երկու տարում։