Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ մեծ ծախսեր կատարել առաջիկա տրանսֆերային պատուհանում «Բավարիայի» և Կանադայի ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարները վստահ են, որ ամեն դեպքում 2025 թվականի ամռանը կկարողանան Դևիսի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում։ Մադրիդյան թիմի ղեկավարները հույս ունեն «Բավարիայի» ղեկավարության օբյեկտիվության վրա՝ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատելիս։ Նշվում է, որ պայմանագրի անձնական պայմանները խնդիր չեն լինի. «Ռեալն» արդեն համաձայնեցրել է դրանք կանադացու և նրա ներկայացուցիչների հետ։
Դևիսը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 70 միլիոն եվրո։
























































