«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Աթլետիկի» հետ գրանցած արդյունքը (0-0).
«Չեմ կարծում, որ մենք այնքան էլ լավ խաղ ցուցադրեցինք: «Բարսելոնան» լավ չէր գրոհում, կարծում եմ, որ այսօր պետք էր մեկ քայլ առաջ անել: Մենք տխուր ենք հեռանում, քանի որ լավագույնս հանդես չեկանք։
Խաղը մեզանից շատ ավելին էր պահանջում։ Սա բաց թողնված հնարավորություն է։ Կարծում եմ, որ թիմը կարող էր շատ ավելին անել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» 58 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Աթլետիկն» իր հերթին 50 միավորով հինգերորդ տեղում է։
























































