Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանն» ընդունել էր «Շտուրմին»։
Հյուրերը հաղթեցին 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 52-րդ րոպեին խփեց ավստրիական թիմի ֆուտբոլիստ Միկա Բիերիտը։ Հանդիպման վերջնամասում տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Սեզար Բլեքմենը։
«Շտուրմը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր (առաջին խաղը՝ 4։1) 5։1 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 87-րդ րոպեին։