Աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել Մելբուրնում ընթացող Ավստրալիայի Բաց առաջնության 2024-ի եզրափակիչ։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Դանիլը հաղթել է գերմանացի մարզիկ Ալեքսանդր Զվերևին (ATP-ի վարկանիշային աղյուսակում վեցերորդը):
Հանդիպումն ավարտվել է 5:7, 3:6, 7:6 (7:4), 7:6 (7:5), 6:3 հաշվով՝ հօգուտ Մեդվեդևի։
Եզրափակիչում Դանիլը կհանդիպի իտալացի Յանիկ Սիների հետ։