«Մանչեսթեր Սիթին» հայտնել է, որ պայմանագիր է կնքել կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի հետ։
18-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Մինչև 2025 թվականի հունվար նա կշարունակի հանդես գալ հարազատ «Ռիվեր Փլեյթում»:
Էչևերին իր նորամուտը նշել է «Ռիվեր Փլեյթի» կազմում անցած ամռանը։ Նա 6 հանդիպում է անցկացրել թիմի կազմում։
Արգենտինայի Մ17 հավաքականի կազմում Էչևերին 22 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։