Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիները 23-ամյա իտալացուն կվարձակալեն մինչև մրցաշրջանի ավարտը՝ 400 հազար եվրոյով։ Մադրիդյան ակումբը կվճարի ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը։ Բանակցություններն ավարտական փուլում են։
Ընթացիկ մրցաշրջանում Կինը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: