«Մանչեսթեր Սիթին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ՝ Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության պատճառով։
Ինչպես հաղորդում է Mirror-ը, անգլիական ակումբը նախատեսում է ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել։
Նշվում է, որ բելգիացու աշխատավարձը, եթե նա տեղափոխվի Սաուդյան Արաբիա, կարող է լինել շաբաթական 1 միլիոն եվրոյից ավել՝ գրեթե երեք անգամ ավելի, քան «Մանչեսթեր Սիթիում»:
32-ամյա Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «քաղաքաբնակների» կազմում չորս հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։