Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Պորտուգալիայի հավաքականի ներուժը 2024 թվականի Եվրոպայի գալիք առաջնությունից առաջ։
«Ինձ համար նույն բանն է նշանակում մրցաշարում հաղթանակի հավակնորդի և մրցույթի ֆավորիտի կարգավիճակը։ Պետք է հաշվի առնենք, որ մենք թիմ ենք, որն ի վիճակի է հաղթել Եվրոպայի առաջնությունում, ինչպես դա արեցինք Եվրո-2016-ում, երբ մենք գուցե ֆավորիտ չհամարվեինք։
Հիմա Պորտուգալիայի հավաքականին այլ կերպ են նայում։ Ուստի, կարծում եմ, որ մենք պետք է Եվրոպայի առաջնություն գնանք այն մտայնությամբ, որ հաղթելու ենք, և պետք է հետամուտ լինենք այս նպատակին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը կխաղա Թուրքիայի, Չեխիայի և անցումային խաղերի միջոցով մրցաշարի ուղեգիր նվաճած մեկ այլ թիմի հետ։