«Բրենթֆորդի» հարձակվող Այվան Թոնին խոսել է եվրոպական թոփ ակումբներից մեկը տեղափոխվելու պատրաստակամության մասին։
«Ակնհայտ է, որ ես ցանկանում եմ խաղալ բարձրակարգ ակումբում և պայքարել տիտղոսների համար: Եթե ինչ-որ թիմ վճարի ինձ համար անհրաժեշտ գումարը, ապա ինչո՞ւ տրանսֆերը չի կայանա։ Ամեն դեպքում, ես միշտ պատրաստ կլինեմ նոր մարտահրավերի, լինի դա հունվարին, թե մեկ այլ ժամանակ։ Այնուամենայնիվ, այս պահին ես կենտրոնացած եմ «Բրենթֆորդում» խաղալու վրա»,- Թոնիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Թոնին ութ ամսով հեռացվել էր ֆուտբոլից խաղադրույքների կանոնները խախտելու համար։ Ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը լրացել է երեքշաբթի՝ հունվարի 16-ին։