«Մանչեսթեր Սիթին» կարող է համալրել կազմը «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Անգլիական ակումբը կարող է ձեռք բերել նաև Պեդրո Նետոյին «Վուլվերհեմփթոնից» և Սավիոյին «Ժիրոնայից»:
Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































