The Best 2023 մրցանակաբաշխությանը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի բացակայությունը պայմանավորված է «Ինտեր Մայամիում» նոր մրցաշրջանին նախապատրաստվելու ֆուտբոլիստի ցանկությամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Գիլյեմ Բալագեն։
Մեսսին իր կարիերայի ընթացքում 3-րդ անգամ է արժանացել ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի մրցանակին։
Արգենտինացին Լոնդոնում ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ չի ցանկացել բաց թողնել թիմի մարզումները։ Նշվում է, որ Մեսսին լրջորեն է վերաբերվում մինչմրցաշրջանային մարզումներին և ցանկանում է լավ պատրաստվել նոր մրցաշրջանին։ Նշվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հնարավորինս լավ հարմարվել ֆուտբոլային նոր օրացույցին՝ հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար։
ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Մեսսին առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդից և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից։
























































