Հունվարի 14-ին կայացել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»։ Թիմերը խաղացել են «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ՝ 2-2։
Լոնդոնցիները Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում իրենց գոլային շարքը երկարացրել են մինչև 33 հանդիպման, ինչը ակումբի նոր ռեկորդն է։
Վերջին անգամ «Տոտենհեմը» ԱՊԼ-ում գոլ չի խփել 2023 թվականի մարտին «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (0:1):
Այս հանդիպման արդյունքից հետո «Տոտենհեմը» վաստակել է 40 միավոր և մրցաշարային աղյուսակում հինգերորդ տեղում է։
























































