«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է այս մրցաշրջանում մանկունիանցիների ցուցադրած խաղի մասին։
«Թիմում որակի, վերահսկողության, հավատի պակաս կա, և երբ լսում ես, թե ինչ է ասում մարզիչը… Ես նրա հետ շատ բաներում համաձայն չեմ, բայց այսօր «Մանչեսթեր Յունայթեդին» հետևելը դժվար աշխատանք է: Մենք բոլորս մեղավոր ենք, որ պատմում ենք անցյալը, երբ խոսում ենք «Յունայթեդի» մասին, և ես գիտեմ, որ Էրիկ Տեն Հագը այս պահին ճնշման տակ է, բայց այսօրվա «Մանչեսթեր Յունայթեդը» ամենօրյա պայքար է: «Տոտենհեմի» հետ խաղում (2:2) մանկունիանցիները ինչ-որ բանի հասան ու իրենց դրսևորեցին։ Տեսնենք կշարունակի՞ այս շրջանը, թե ոչ»,- Քինի խոսքն է մեջբերում Mirror-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։