Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Տոտենհեմին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ 19-րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը։
Առաջին կեսի վերջնամասում դաշտի տերերին առաջ մղեց Մարկուս Ռեշֆորդը։ 2-րդ կեսի սկզբում Ռոդրիգո Բենտանկուրը վերականգնեց հաշվի հավասարությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով 7-րդ տեղում է։ «Տոտենհեմը» 40 միավորով 5-րդն է։
























































