«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի կատարած արդյունավետ փոխանցումը «Նյուքասլի» հետ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում (3-2) դարձավ 103-րդը բելգիացու համար Անգլիայի առաջնությունում։
Այս ցուցանիշով Դե Բրույնեն շրջանցել է «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին։ 32-ամյա բելգիացին գոլային փոխանցումների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին։
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը ԱՊԼ-ի պատմության մեջ լավագույնն է գոլային փոխանցումների քանակով՝ 162 գոլային փոխանցում։
Երկրորդ տեղում «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն է՝ 111 գոլային փոխանցումով։