«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է Եվրոպա վերադառնալ արդեն այս ամիս: Նշվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբը։
Ըստ Fichajes-ի՝ ֆրանսիացուն պատրաստ է վերադարձնել Մադրիդի «Ռեալը», հարձակվողին սպասում են նաև հարազատ «Լիոնում»։
Մյուս հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որն արժանի մրցակից է փնտրում Ռասմուս Հոյլունդի համար։
Երեք դեպքերում էլ խոսքը գնում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ վարձակալության մասին։ Բենզեման նախորդ ամառ է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Ալ Իթիհադ»: