«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի կամային հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում (3-2):
Հանդիպման վերջին րոպեներին «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ։
«Բառեր չկան նկարագրելու այս հանդիպումը։ Մեզ գնահատում են մեր ելույթներով։
Այս հաղթանակը մեր մտածելակերպի արդյունքն է, ինչ գիտենք անել։ Մենք հաստատել ենք մեր մակարդակը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
























































