Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիան շարունակում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոնումները։
Ինչպես տեղեկացնում է Fotbollskanalen-ը, Շվեդիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Օլե Գունար Սուլշերը։
Աղբյուրը նշում է, որ նորվեգացին արդեն բանակցություններ է վարել Շվեդիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Այս պաշտոնում Սուլշերը կարող է փոխարինել Յաննե Անդերսոնին, ով նոյեմբերի վերջին հեռացվեց Շվեդիայի հավաքականի՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի վատ ելույթից հետո։
Սուլշերի նախորդ աշխատանքը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նա գլխավոր մարզիչ է եղել 2018-ից 2021 թվականներին։
























































