Մաուրիսիո Պոչետինոն գոհ է «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0)։
«Առաջին խաղակեսը շատ ծանր էր, բայց երկրորդում մենք շատ լավ խաղացինք առաջին 30 րոպեների ընթացքում: Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի, ավելի լավն էինք։ Ես շատ ուրախ եմ։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդ դրվագը վիճալի էր (Մալո Գուստոն խախտեց կանոնները Վիլիանի նկատմամբ առաջին խաղակեսի վերջում): Դժվար պահ էր մրցավարների և VAR-ի համար։ Նմանատիպ գործողությունների համար մենք արդեն հանդիպել ենք մի քանի հեռացումների:
Ես ոչինչ չեմ ասի։ Ես ընդունում և հասկանում եմ, որ դա կարող է8 հանգեցnել կարմիր քարտի։
Նման հաղթանակները կարևոր են։ Երբ տեսնում ես, թե ինչպես է «Ֆուլհեմը» խաղում «Լիվերպուլի» և «Արսենալի» դեմ վերջին հանդիպումներում, պետք է գնահատել նման հաղթանակը։ Ֆուտբոլիստներին պետք է արժանին մատուցել»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը TNT Sports-ի եթերում:
























































