«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդը, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեում», խոսել է իսպանական ֆուտբոլին հարմարվելու մասին։
«Ես լավ եմ, ես բավականին արագ հարմարվեցի: Իմ թիմակիցներն ինձ շատ են օգնել, և այն պահից, երբ ես ժամանել եմ այստեղ, ես պարզապես ուրախ եմ։
Երկրպագուներն ինձ համար մեծ նշանակություն ունեն։ Այս պահին ամենալավ զգացողությունն այն էր, երբ ես խփեցի իմ առաջին գոլն այստեղ։ Ինձ համար դա կարևոր է։ Մենք միշտ գնահատում ենք մեր երկրպագուներին»,- Գրինվուդի խոսքն է մեջբերել UtdDistrict-ը։
Այս մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
























































