Խորվաթական «Հայդուկը» աշխատում է «Տոտենհեմի» 34-ամյա կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ:
Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ պատրաստ է միանալ հարազատ ակումբին վնասվածքից ապաքինվելուց հետո։
Հիշեցնենք, որ Պերիշիչը «Հայդուկի» սան է։ Խորվաթ ֆուտբոլիստը «Տոտենհեմ» է տեղափոխվել «Ինտերից» 2022 թվականի ամռանը։
























































