«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Նյուքասլի» հետ Անգլիայի առաջնության 21-րդ տուրի առաջիկա խաղից առաջ խոսել է թիմի մի քանի ֆուտբոլիստների մասին։
«Կևին Դե Բրույնեն պատրաստ է խաղալ մեկնարկային կազմում, և ես տեսնում եմ, որ նա շատ լավ մարզավիճակում է:
Ջեկ Գրիլիշը վատառողջ է, բայց հուսով եմ, որ նա վաղը կվերադառնա խաղադաշտ: Սակայն Հոլանդն ու Սթոունսը չեն կարողանա մասնակցել հանդիպմանը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշեցնենք, որ «Նյուքասլ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա «Սենտ Ջեյմս Պարկ» մարզադաշտում, հունվարի 13-ին։
























































