Անգլիացի մասնագետ Գրեհեմ Փոթերը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Mirror Football-ը։
Հաղորդվում է, որ Փոթերը թիմը գլխավորելու ֆավորիտն է, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» որոշի դադարեցնել համագործակցությունը Էրիկ տեն Հագի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ անգլիական ակումբը հետաքրքրված է նաև Զինեդին Զիդանի և Ռուբեն Ամորիմի ծառայություններով։
Նշենք, որ Փոթերի վերջին աշխատավայրը Լոնդոնի «Չելսին» էր։ Մինչ այդ մասնագետը գլխավորել է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Բրայթոնը»։
























































