Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ հարձակվող Մոհամեդ Սալահը կարող էր չտեղափոխվել «Լիվերպուլ»:
«Կլոպը սկզբում ցանկանում էր ձեռք բերել Յուլիան Բրանդտին, այլ ոչ թե Սալահին: Ի վերջո, մենք տեսնում ենք, թե ինչի կարողացավ հասնել Մոհամեդը։ Բայց ամեն ինչ կարող էր այլ կերպ ստացվել»,- Կարագերի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
Սալահը մերսիսայդյան թիմում խաղում է 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում եգիպտացին անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































