ՊՍԺ-ի պաշտպան Նորդի Մուկիելեն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
26-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է մյունխենյան թիմի հետ անձնական պայմանագրի պայմանները։
Այս մրցաշրջանում Մուկիելեն փարիզցիների կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































