Լուի Սահան հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ջեյդոն Սանչոյի ելույթներից։
«Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» ամենամեծ տրանսֆերային ձախողումներից մեկն է: Անհնար է, որ նման մակարդակի խաղացողն իր բնավորության պատճառով նստի պահեստայինների նստարանին։ Մենք գիտենք, որ նա բավական լավն է, այդ պատճառով այս ամենը սխալ է թվում:
Չի կարելի քեզ նման իրավիճակի մեջ դնել և մտածել, որ մարզչից վեր ես։ Ինչ էլ որ լինի, ես չեմ աջակցում Սանչոյին, և ինձ համար դժվար է որպես «Յունայթեդի» երկրպագու։ Դա ուղղակի սարսափելի է»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը Paddy Power-ին:
Հիշեցնենք, որ Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» չի խաղացել օգոստոսից՝ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Հաղորդվում է, որ եզրային հարձակվողը մոտ է վարձավճարով Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալուն։
























































