Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնը հայտնել է, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։
«Ինձ լավագույն դեպքում մեկ տարի է մնացել, վատագույն դեպքում՝ ավելի քիչ։ Բայց ես խոստանում եմ պայքարել այնքան, որքան կարող եմ։ Բժիշկները չգիտեն, թե որքան ժամանակ եմ հիվանդ, գուցե մեկ ամիս, գուցե մեկ տարի»,- Էրիկսոնի խոսքն է մեջբերել Expressen-ը։
2024 թվականի մայիսին շվեդ մարզիչը կդառնա 76 տարեկան։
Էրիկսոնը Անգլիայի պատմության մեջ առաջին ոչ բրիտանացի մարզիչն է եղել: Նա 2001-ից 2006 թվականներին մարզել է Անգլիայի հավաքականը։
Էրիկսոնն իր ամենամեծ հաջողությանը հասել որպես «Լացիոյի» մարզիչ, որի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել Իտալիայի գավաթը: Բացի այդ, նա մարզել է «Ռոմայն», «Բենֆիկան» և «Սամպդորիան»: Նրա վերջին աշխատանքը եղել է Ֆիլիպինների ազգային հավաքականում։
























































